Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը կվերախաղարկվի

Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը կվերախաղարկվի

10/05/2022 - 11:33

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում պետք է կայանար Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը, սակայն այն մնաց անավարտ։

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպության Բողոքարկման կոմիտեն որոշել է, որ այդ հանդիպումը վերախաղարկվելու է։

Հանդիպման անցկացման ժամանակացույցը ՖԻՖԱ-ն կհրապարակի ավելի ուշ։

Այդ հանդիպումը պետք է կայանար դեռևս 2021 թ. սեպտեմբերի 5-ին` Սան Պաուլոյում, սակայն գլխավոր մրցավարի` հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչից հետո մրազադաշտ ներխուժեցին Բրազիլիայի առողջապահության վերահսկման ազգային գործակալության` Anvisa-ի, և ոստիկանության ներկայացուցիչները, ինչից հետո այն դադարեցվեց։

Բանն այն էր, որ, Anvisa-ի պնդմամբ, Արգենտինայի հավաքականի չորս ֆուտբոլիստներ` Էմիլիանո Մարտինեսը, Էմիլանո Բուենդիան, Ջովանի Լո Չելսոն ու Քրիստիան Ռոմերոն, խախտել էին Բրազիլիա մուտք գործելու կարգն ու չէին անցել օրենքով նախատեսված 14-օրյա կարանտինը։

Այն ժամանակ Մեծ Բրիտանիայից (Խմբ.` Ջովանի Լո Չելսոն այդ պահին հանդես էր գալիս «Տոտենհեմի» կազմում) Բրազիլիա ժամանելուց հետո բոլոր անձինք պարտավոր էին անցնել 14-օրյա կարանտին։

Anvisa-ն հաստատում էր, որ վերոնշյալ ֆուտբոլիստները Բրազիլիայի սահմանը հատելիս միգրացիոն ծառայության աշխատակիցներին կեղծ տեղեկատվություն էին հայտնել, թե իբր վերջին շրջանում չէին եղել Մեծ Բրիտանիայում։

Արդյունքում, վերոնշյալ ֆուտբոլիստները լքեցին խաղադաշտը, որոնց էլ հետևել էին նրանց խաղընկերները։

Հավելենք, որ, անկախ այդ հանդիպման արդյունքից, Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականներն արդեն նվաճել են Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023