Հրապարակվել են ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները

Հրապարակվել են ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները

14/05/2022 - 09:36

Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել են 2021/22 մրցաշրջանի «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները։

Մրցանակին հավակնելու են 8 ֆուտբոլիստներ` Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Կոնոր Գալահերը («Քրիսթալ Փելաս»), Տայրիք Միտչելը («Քրիսթալ Փելաս»), Մեյսոն Մաունթը («Չելսի»), Արոն Ռամսդեյլը («Արսենալ»), Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ») և Բուկայո Սական («Արսենալ»)։

Հավելենք, որ հաղթողը որոշվելու է քվեարկության միջոցով, որը կավարտվի մայիսի 16-ին` Երևանի ժամանակով 21:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023