Բելգիացի դարպասապահը մասնակցելու է  Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչին🎥

Բելգիացի դարպասապահը մասնակցելու է Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչին🎥

13/05/2022 - 23:38

Իտալիայի Թուրին քաղաքում ընթանում է երգի ամենաամյա Եվրատեսիլ մրցույթը, որի շրջանակում արդեն հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցը։

Եզրափակիչի մասնակիցների թվում է նաև Բելգիան ներկայացնող Ժերեմի Մակիեսեն, ով ներկայանում է «Miss you» (խմբ.` «Կարոտում եմ քեզ») երգով։

Նշենք, որ Մակիեսեն նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և խաղում է դարպասապահի դիրքում։ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Բելգիայի երկրորդ դիվիզոնը ներկայացնող «Էքսելսիոր Վիրտոն» ակումբի կազմում։

Հավելենք, որ Եվրատեսիլի եզրափակիչի է դուրս եկել նաև Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը։

Եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023