Պիկե. «Չեմ կարծում, որ Ռեալն ու Բարսան ճիշտ են վարվում»

Պիկե. «Չեմ կարծում, որ Ռեալն ու Բարսան ճիշտ են վարվում»

14/05/2022 - 00:18

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Սուպերլիգայի գաղափարի մասին.

«Ըստ իս` այդ հարցն Իսպանիայում քաղաքական աստառ է ստացել։ Մամուլը վերահսկվում է տարբեր մարդկանց կողմից, ովքեր սատարում են Սուպերլիգայի գաղափարը։

Այստեղ այնպես չէ, ինչպես Մեծ Բրիտանիայում, որտեղ, ինչպես ես եմ տեսել ու լսել, բոլորը դեմ են արտահայտվում Սուպերլիգային։

Կարծում եմ` նման գաղափարները կործանում են ֆուտբոլը, քանի որ դրանք միայն թոփ ակումբներին են օգուտ տալիս, իսկ այնպիսի ակումբները, ինչպիսիք են «Սևիլիան» կամ «Վալենսիան» լուրջ ֆինանսական վնասներ կկրեն։

Ես կարող եմ հասկանալ, թե ինչու են թոփ ակումբները նման քայլի գնում. սեփականատերերը ցանկանում են, որ իրենց ակումբներն ավելի արժեքավոր դառնան։

Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ «Ռեալն» ու «Բարսան» ճիշտ են վարվում։

Այո, այս կարծիքով ես դեմ եմ արտահայտվում իմ ակումբին, բայց ես լիովին հասկանում եմ «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» դիրքորոշումը, որոնք դեռ պաշտպանում են Սուպերլիգայի գաղափարը, սակայն երկրպագուների տեսանկյունից դա ֆուտբոլի զարգացման լավագույն տարբերակը չէ»,- նշել է իսպանացի պաշտպանը The Overlap յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, որի կազմի մեջ ներառված էին «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդը», «Ինտերը», «Միլանը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Տոտենհեմը», սակայն, բախվելով ֆուտբոլային հանրության բուռն քննադատությանը, ակումբները շատ արագ դուրս եկան մրցաշարից։

Այժմ Սուպերլիգայի կազմում մնացել են միայն «Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023