Բարսելոնան Ժոան Գամպերի գավաթի խաղում ջախջախեց Պումասին🎥

Բարսելոնան Ժոան Գամպերի գավաթի խաղում ջախջախեց Պումասին🎥

08/08/2022 - 00:02

«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում մրցեց մեքսիկական «Պումասի» դեմ։

«Բլաուգրանան» հանդիպման հենց մեկնարկից տիրեց նախաձեռնությանն ու այն մինչև վերջ պահեց իր ձեռքում` մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։

Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պեդրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Ուսման Դեմբելեն, Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ֆրենկի դե Յոնգը։

Այսպիսով, «Բարսելոնան» մրցակցին ջախջախեց 6:0 հաշվով։

Հավելենք, որ կատալոնական ակումբը հոբելյանական` 45-րդ անգամ դարձավ Ժոան Գամպերի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023