Գործարքը կայացած է. Տիմո Վերները վերադառնում է Լայպցիգ

Գործարքը կայացած է. Տիմո Վերները վերադառնում է Լայպցիգ

07/08/2022 - 23:47

«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ցլերն» «ազնվականներին» վճարելու են 30-35 մլն եվրո, որին ավելանալու են նաև մի շարք հավելավճարներ։

Այժմ երկու ակումբները քննարկում են գործարքի վերջին մանրամասներն` այն առաջիկա ժամերին ավարտին հասցնելու համար։

Հաղորդվում է, որ դեռևս մեկ ամիս առաջ գերմանացի ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել «Լայպցիգի» հետ, որի մանրամասները չեն հաղորդվում։

Նշվում է, որ գերմանացի հարձակվողը նպատակ ուներ վերադառնալ միայն «Լայպցիգ», որպեսզի լավ մարզավիճակով մոտենա Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը 2016-20 թթ. արդեն հանդես է եկել «Լայպցիգի» կազմում` անցկացրած 156 խաղում դառնալով 90 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Վերների` «Չելսիում» ունեցած մրցելույթներին, ապա գերմանացի հարձակվողը լոնդոնյան ակումբի շարքերը հանալրել էր հենց «Լայպցիգից». այդ ժամանակ «ազնվականները» նրա տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարեցին 53 մլն եվրո։

Վերները «Չելսիի» կազմում դաշտ է դուրս եկել 89 անգամ` դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023