Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

25/08/2022 - 10:56

Այսօր` օգոստոսի 25-ին` Ստամբուլում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։

Խմբային փուլի ուղեգիր նվաճած 32 ակումբները վիճակահանության համար բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բավարիա», «Այնտրախտ» (երկուսն էլ` Գերմանիա)

Երկրորդ զամբյուղ – «Լիվերպուլ», «Չելսի», «Տոտենհեմ» (բոլորը` Անգլիա), «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա» (բոլորը` Իսպանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա)

Երրորդ զամբյուղ – «Ինտեր», «Նապոլի» (երկուսն էլ` Իտալիա), «Բենֆիկա», «Սպորտինգ Լիսաբոն» (երկուսն էլ` Պորտուգալիա), «Բորուսիա Դորտմունդ», «Բայեր» (երկուսն էլ` Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)

Չորրորդ զամբյուղ – «Ռեյնջերս», «Սելթիկ» (երկուսն էլ` Շոտլանդիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել)

Նշենք, որ նույն երկրի ներկայացուցիչները և նույն զամբյուղում գտնվող ակումբները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում։

Հավելենք, որ վիճակահանությանը զուգահեռ կայանալու է նաև ՈՒԵՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում հանձնվելու են մի շարք մրցանակներ, այդ թվում` հայտնի կդառնան 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն մարզիչը։

«Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ») ու Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), իսկ «Լավագույն մարզիչ» մրցանակին` Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») ու Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023