Երեկ ավարտվեց Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանը։ Առաջնության վերջին՝ 34-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգ» նկատմամբ։ «Ցլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները։ Վերներն այդկերպ ընթացիկ մրցաշրջանում արտագնա խաղերում խփած գնդակները հասցրեց 17-ի։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, այդ ցուցանիշով Տիմո Վերները կրկնել է 46 տարվա վաղեմության ռեկորդ, որը գրանցվել է 1973/74 մրցաշրջանում, […]
Ավելին
Այսօր՝ հունիսի 27-ին, Բունդեսլիգայի շրջանակում կայացավ 34-րդ տուրը, որով էլ ավարտվեց Գերմանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը։ Չեմպիոնական տիտղոսը երկու տուր առաջ նվաճած «Բավարիան» վերջին տուրում հյուրընկալվելիս մրցեց Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի համար պայքարող «Վոլֆսբուրգի» դեմ։ Հանսի Ֆլիկի սաները բավականին վստահ տեսք ունեին՝ մրցակցին հաղթելով 0։4 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Կինգսլի Կոմանը, Միքայել Կյուիզանսը, Թոմաս Մյուլլերը, […]
Ավելին
«Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները հուլիսի 1-ին կմիանա «Չելսիին»։ Օրեր առաջ լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ 53 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել Տիմո Վերների տրանսֆերը, իսկ ահա ինչպես տեղեկացնում է AS-ը, Վերները դառնալու է «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Սպասվում է, որ Վերների աշխատավարձը տարեկան կկազմի 15 մլն եվրո։ Վերներն այդ ցուցանիշով առաջ կազմի ակումբի […]
Ավելին
Բունդեսլիգան ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հավակնելու են 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Մրցանակին հավակնելու են այն 7 ֆուտբոլիստները, ովքեր Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ընթացքում ճանաչվել են ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Ռոբերտ Լևանդովսկի, Սերժ Գնաբրի (երկուսն էլ՝ «Բավարիա»), Ջեյդոն Սանչո, Էրլինգ Հալանդ (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Ամին Հարիթ («Շալկե-04»), Տիմո Վերներ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգան աստիճանաբար մոտենում է ավարտին։ Այսօր կայացան նախավերջին՝ 33-րդ տուրի բոլոր հանդիպումները։ Բոլոր հանդիպումներն անցկացվեցին միաժամանակ։ Առաջնության առաջատար և չեմպիոնությունը նախորդ տուրում ամրագրած «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Ֆրայբուրգի» դեմ՝ հաղթելով 3։1 հաշվով։ Հանդիպման բոլոր գնդակները խփվեցին առաջին խաղակեսում։ Մյունխենյան ակումբի կազմում հերթական գոլերը խփեց Ռոբերտ Լևանդովսկին՝ դառնալով դուբլի հեղինակ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լայպցիգի» 24-ամյա հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը։ Գործարքն արժեցել է 53 մլն եվրո։Նշվում է, որ խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Սպասվում է, որ գերմանացի հարձակվողը «կապույտների» կազմում շաբաթական կվաստակի 170 հազար ֆունտ աշխատավարձ։ Հայտնի է դարձել նաև, որ վճարված գումարի 15%-ը բաժին է հասնելու […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը և ժամանակացույցը։ Ինչպես արդեն հայտնի էր դարձել, սկսած քառորդ եզրափակչից մրցաշարն անցկացնվելու է «Ութի եզրափակիչ» սկզբունքով, որն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Քառորդ եզրափակիչ բոլոր դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ հանդիպումից, իսկ մինչև այդ անցկացվելու են 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումները, որոնք անցկացվելու են նախկին ձևաչափով, այսինքն, տանտեր ակումբի […]
Ավելին
Ուրբաթ՝ հունիսի 12-ին, մեկնարկեց Բունդեսլիգայի խաղարկության 31-րդ տուրը, որի շրջանակում «Հոֆֆենհայմը» մրցեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Լայպցիգին»։ Խաղն անցավ բավականին դինամիկ և արագ տեմպով։ Խաղը մեկնարկեց «Հոֆֆենհայմի» վտանգավոր պահերով, սակայն տանտերերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 5-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտները նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։ 9-րդ րոպեին Քրիստիան Մուկիելեն աջ եզրից փոխանցում կատարեց մրցակցի տուգանային […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 6-ին, գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս 2։4 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները երկու անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերի փոխանցումներից հետո, ինչի շնորհիվ գերմանացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը հասցրեց 20-ի։ Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Թոմաս Մյուլլերը այդ ցուցանիշով մեկ առաջնության ընթացքում գրանցված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս […]
Ավելին
1 22 23 24 25 26 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023