ՊՍԺ-ն գնում է իր երազանքի հետևից🎥

ՊՍԺ-ն գնում է իր երազանքի հետևից🎥

19/08/2020 - 00:50

Օգոստոսի 18-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի առաջին կիսաեզրափակիչ դիմակայությունը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լայպցիգն» ու ՊՍԺ-ը։

Փարիզյան ակումբն այսօր շատ ավելի լավ տեսք ուներ։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները հիանալի էին պրեսինգի դիմում, ինչի արդյունքում «Լայպցիգի» ֆուտբոլիստները նույնիսկ սեփական կիսադաշտից դուրս չէին գալիս, իսկ անհատական առումով պարզից էլ պարզ է, որ ֆրանսիական ակումբը պետք է ունենա առավելություն։ Այդ ամենի շնորհիվ Թոմաս Տուխելի սաները երեք անգամ գրավեցին «ցլերի» դարպասը։

Առաջին խաղակեսում աչքի ընկան Մարկինիոսն ու Անխել դի Մարիան, իսկ խաղի վերջակետը դրեց Խուան Բերնատը։

Այսպիսով, փարիզյան ակումբը պատմության մեջ առաջին դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որի շրջանակում օգոստոսի 23-ին կմրցի «Լիոն» – «Բավարիա» զույգի հաղթողի դեմ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023