Մբապե․ «Լաց էի լինում Սենտ-Էտիենի դեմ խաղից հետո»

Մբապե․ «Լաց էի լինում Սենտ-Էտիենի դեմ խաղից հետո»

19/08/2020 - 18:42

Երեկ՝ օգոստոսի 18-ին, «Պարի Սեն-Ժերմենը» ՉԼ կիսաեզրափակչի շրջանակում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ՝ մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ։

Խաղից հետո տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբպաեն՝ նշելով․

««Սենտ-Էտիենի» դեմ խաղից հետո կարծում է, որ մրցաշրջանն ավարտված է։ Ես լաց եղա ամբողջ գիշեր։ Ինձ համար այդ ամենը շատ ցավոտ էր, սակայն ես դա չէի ցանկանում որևէ մեկին ցույց տայի։

Оգոստոսի 23-ին ես բոլոր ուժերս կթողնեմ խաղադաշտում։ Ես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան։

Ես և Նեյմարը շատ ընդհանուր բաներ ունենք, մենք շատ ենք զվարճանում միասին, սակայն մենք հասկացանք, որ թիմը մեզնից չպետք է շատ կախում ունենա։ Առանց մյուսների մենք չէինք հաղթի որևէ խաղ»,- Մբապեի խոսքերը մեջբերում է RTL-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում 1։0 հաշվով առավելության հասավ «Սենտ-Էտիենի» նկատմամբ՝ նվաճելով մրցանակը։ Այդ հանդիպման 26-րդ րոպեին «Սենտ-Էտիենի» ավագ Լոիկ Պերենը սարսափելի կոպիտ խաղաց Կիլիան Մբապեի նկտամամբ՝ հեռացվելով խաղադաշտից։ Շատրեի մոտ տպավորություն էր, թե Մբապեն կոտրվածք ստացավ, սակայն, բարեբախտաբար, նրա վնասվածքն այնքան էլ ծանր չէր և նա խաղադաշտ վերադարձավ արդեն օգոստոսի 12-ին՝ «Ատալանտայի» դեմ կայացած ՉԼ քառորդ եզրափակիչ հանդիպմանը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023