Շարունակվում է իսպանական Լա լիգայի 23-րդ տուրը, որի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին»։ Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից, ինչպես և սպասվում էր, «կապտանռնագույնները» տիրեցին նախաձեռնությանը և սկսեցին մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներով սպառնալ մրցակցին դարպասի գրավումով, ինչ էլ շուտով տվեց իր պտուղները։ Առաջին խաղակեսում Ռոնալդ Կումանի սաներին հաջողվեց երկու գնդակի առավելություն ստանալ։ Նախ՝ 29-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բետիսն» ու «Բարսելոնան»։ Գավաթային ծանր հանդիպումներից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշել էր հանգիստ տալ իր թիմի առաջատար Լեո Մեսսիին, ինչն էլ զգացնել էր տալիս կատալոնական ակումբի խաղում, քանի որ առաջին խաղակեսում հյուրերի խաղում առանձնապես սրություն չկար։ «Բետիսն» էլ, ընդհակառակը, օգտվեց «Բարսայի» անատամ […]
Ավելին
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կողմնորոշվել են իրենց խաղահամարների հարցում, որոնցով պետք է հանդես գան 2020/21 մրցաշրջանի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Լուիս Սուարեսի՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելուց հետո «9» համարի մարզաշապիկով հանդես է գալու Մարտին Բրեյթվեյթը, ով «բլաուգրանասի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին։ Մինչ այդ նա խաղում էր «19» համարի ներքո։ Թիմի նորեկներից Ֆրանսիսկո […]
Ավելին
«Բարսելոնան» 2006 թվականից ի վեր երկար ժամանակ աշխարհում դոմինանտ է եղել ինչպես ցուցադրած էտալոնային ֆուտբոլով, այնպես էլ նվաճած տիտղոսներով, սակայն վերջին տարիներին կատալոնական ակումբում ամեն ինչ խառնվել է իրար, իսկ խաղը` խամրել։ «Բարսելոնայի» իշխող դարաշրջանի «գագաթնակետը» եղավ վերջերս Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայից» 2։8 հաշվով կրած նվաստացուցիչ պարտությունը։ Այդ խաղից հետո Լեո Մեսսին ակումբից հեռանալու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորանավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Covid-19-ով է վարակվել այն 9 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր այսօր՝ օգոստոսի 12-ին, արդեն սկսել են նախապատրաստվել գալիք մրցաշրջանին։ Այդ ֆուտբոլիստներն են Պեդրին, Ֆրնասիսկո Տրինկաուն, Մատեուս Ֆերնանդեսը, Ժան-Կլեր Տոդիբոն, Մուսա Վագեն, Կառլես Ալենիան, Ռաֆինյա Ալկանտարան, Խուան Միրանդան և Օրիոլ Բուսկետսը։ Նրանք բոլորն էլ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «Բարսելոնայի» նորեկ Ֆրնասիսկո Տրինկաոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Լեսթերի» կազմում։ Աղբյուր փոխանցմամբ՝ «աղվեսները» ցանկանում են երկու տարով վարձակալել 20-ամյա պորտուգալացի վինգերին՝ հետագայում 50 մլն եվրոյով խաղացողի անմիջական տրանսֆերային իրավունքը գնման իրավունքով։ Ավելի վաղ Diaro Sport-ը տեղեկացնում էր, որ անգլիական ակումբներից մեկը պատրաստ է Տրինկաոյի համար վճարել 60 մլն եվրո, սակայն […]
Ավելին
Հունիսի 25-ին Պորտուգալիայի Պրեմիերա լիգայի 28-րդ տուրի շրջանակում եվրագավաթների ուղեգրի համար պայքարող «Բրագան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով դժվար հաղթանակ է տարել «Գիմարայնշի» նկատմամբ։ Հանդիպման 42-րդ րոպեին տանտերերի կազմում բավականին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 20-ամյա պորտուգալացի հարձակվող Տրինկաոն, ով ձախ ոտքի տպավորիչ հարվածով հաշիվը դարձրեց 2։2։ Նշենք, որ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել պորտուգալական «Բրագայի» հարձակվող Ֆրանսիսկու Տրինկաոյին։ Գործարքն արժեցել է 31 մլն եվրո։ Խաղացողը կատալոնական ակումբին միանալու է եկող հուլիսին, իսկ մրցաշրջանի մնացած հատվածը շարունակելու է հանդես գալ «Բրագայի» կազմում։ 20-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը, իսկ հրաժարագինը կազմելու է 500 մլն եվրո։ […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023