Բարսայում մեծ փոփոխություններ են սպասվում․ միայն 8 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

Բարսայում մեծ փոփոխություններ են սպասվում․ միայն 8 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

21/05/2021 - 13:02

Իսպանական հսկան անհաջող մրցաշրջանից հետո («Բարսան» նվաճել է միայն Իսպանիայի Արքայական գավաթը) որոշել է ազատվել «ավելորդ» ֆուտբոլիստներից՝ կատարելով լուրջ փոփոխություններ կազմի հետ։

«Մենք նվաճեցինք Արքայական գավաթը, բայց շատ շուտ դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, իսկ Իսպանիայի առաջնությունը անհասկանալի կերպով տանուլ տվեցինք։

 Հաջորդ շաբաթվանից սկսած դուք կիմանաք մի շարք որոշումների մասին։ Մենք այդ որոշումները կմեկնաբանենք։ Մենք տքնաջան կաշխատենք ու «Բարսան» պետք է ունենա մրցունակ թիմ ազգային առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։

 Սա ցիկլի ավարտ է։ Ես սա ասում եմ, որովհետև անհրաժեշտ եմ համարում»,- հայտարարել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան։

Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ թիմում արդեն պատրաստել են դուրս հրավիրվողների ցանկը։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը թիմի կազմը բաժանել է 4 ենթախմբի․

  • Անձեռնմխելիներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ռոնալդ Արաուխո, Ֆրենկի դե Յոնգ, Պեդրի, Իլայիշ Մորիբա, Օսկար Մինգես, Անսումանե Ֆաթի, Լեո Մեսսի։ Որպես գլխավոր նպատակ՝ դիտարկվում է Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգումը։

Իսպանական խոշոր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ (Tv3, Mundo Deportivo, Marca, AS) Լապորտան արդեն հանդիպել է Խորխե Մեսսիի հետ (խմբ․՝ Լեո Մեսսիի հայրը և գործակալը)։ Ակումբի նախագահի առաջարկն է՝ Մեսսին երկարաձգում է պայմանագիրը 2 տարով (նվազեցված աշխատավարձով), ինչից հետո մեկնում է ԱՄՆ-ում կարիերան ավարտելու, իսկ վերջում վերադառնում՝ արդեն ակումբի ենթակառուցվածքում աշխատելու։

  • Կրճատված աշխատավարձով երկարաձգել պայմանագիրը կամ վաճառել – Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս։ Խոսքը ակումբի սաների մասին է, ովքեր բավական բարձր աշխատավարձ են ստանում։ Ակումը նրանց հետ կփորձի կրճատված աշխատավարձով երկարաձգել պայմանագիրը, իսկ իսկ Ռոբերտոն ինքն է նախատեսում 2022 թվականին պայմանագիրը լրանալուց հետո հեռանալ ակումբից։
  • Վաճառքի ենթակա ֆուտբոլիստներ – Նորբերտո Նետո, Խունիոր Ֆիրպո, Սամուել Ումտիտի, Միրալեմ Պյանիչ, Ռիկի Պուչ, Ֆիլիպե Կոուտինիո, Անտուան Գրիզման, Մաթեուս Ֆերնանդես, Մարտին Բրեյթվեյթ, Ուսման Դեմբելե։ Այց ցանկի ֆուտբոլիստների անունները որոշ փոփոխություններով արդեն մեկ տարի է արծարծվում է, սակայն նրանցից և ոչ մեկ դեռևս չի հեռացել ակումբին։ Ակումբն այս ֆուտբոլիստների վաճառքի շնորհիվ Ակումբը ցանկանում է տեղ ազատել ավելի որակով ֆուտբոլիստների համար և նվազեցնել աշխատավարձերի բյուջեն, ինչի պատճառով պատրաստ է ոչ միայն վաճառել, այլև խզել պայմանագիրը ֆուտբոլիստների հետ։

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է ոչ միայն վաճառել իր ֆուտբոլիստներին, այլև համաձայն է նույնիսկ փոխանակման տարբերակներին։ Վերջերս նույնիսկ խոսակցություններ կային, որ կատալոնացիները «Ատլետիկոյին» փոխանակում են առաջարկել՝ Գրիզմանի փոխարեն ցանկանալով ստանալ Ժոաո Ֆելիշին։ Նույն տարբերակով «կապտանռնագույնները» պատրաստ են Միրալեմ Պյանիչին փոխանակել Ժորժինիոյի («Չելսի») կամ Ռոդրիգո Բենտանկուրի հետ («Յուվենտուս»)։

  • Հարցական ֆուտբոլիստներ – Կլեման Լանգլե, Սերժինիո Դեստ, Ֆրանսիսկո Տրինկաո։ Այս ֆուտբոլիստների ապագայի հարցում ակումը դեռևս որոշում չի կայացրել։ Նրանք երիտասարդ են, հեռանկարային ու պարբերաբար խաղում են, սակայն կարող են հեռանալ հարմար առաջարկի դեպքում։

Իհարկե, գլխավոր հարցը հետևյալն․ ո՞վ է լինելու նորացված թիմի գլխավոր մարզիչը։ ։ Marca-ի փոխանցմամբ՝ Լապորտն ուզում է համոզել Հանս-Դիտեր Ֆլիկին հրաժարվել Գերմանիայի հավաքականը գլխավորելու մտքից ու ղեկավարել իր թիմը, սակայն շոշափելի արդյունքներ դեռ չկան։ Ակումբի նախագահը պետք է հանդիպի նաև Ռոնալդ Կումանի հետ՝ քննարկելու համար վաղաժամ աշխատանքից հեռացման դեպքում ակումբի ֆինանսական կորուստները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023