Պաշտոնական․ Բարսելոնան խոշոր գումարի դիմաց ձեռք բերեց պորտուգալացի տաղանդավոր հարձակվողին

Պաշտոնական․ Բարսելոնան խոշոր գումարի դիմաց ձեռք բերեց պորտուգալացի տաղանդավոր հարձակվողին

31/01/2020 - 17:10

Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել պորտուգալական «Բրագայի» հարձակվող Ֆրանսիսկու Տրինկաոյին։ Գործարքն արժեցել է 31 մլն եվրո։

Խաղացողը կատալոնական ակումբին միանալու է եկող հուլիսին, իսկ մրցաշրջանի մնացած հատվածը շարունակելու է հանդես գալ «Բրագայի» կազմում։

20-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը, իսկ հրաժարագինը կազմելու է 500 մլն եվրո։

Ավելի հաղ հայտնի էր դարձել, որ հակառակ ուղղությամբ կուղևորվի «կապտանռնագույնների» երիտասարդ հարձակվող Աբել Ռուիսը։ Սակայն, այս գործարքը որևէ կապ չունի Տրինկաոյի տեղափոխության հետ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023