«Ման. Սիթին» մոտ է 100 միլիոնով «Լիվերպուլի» ֆուտբոլիստին ձեռք բերելուն
«Լիվերպուլի» վինգեր Կոդի Գակպոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կողմերի բանակացությունները վերջին փուլում են։ Գործարքը կարժենա 100 միլիոն եվրո։
Նիդերլանդցի ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի «Քաղաքաբնակների» հետ, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» կիրականացնի ակումբի պատմության մեջ տրանսֆերի երկրորդ ամենաթանակրժեք վաճառքը։
Մերսիսայդյան գրանդից ավելի շատ գումարով հեռացել է միայն Ֆիլիպե Կոուտինյոն, որին «Բարսելոնան» 2018թ. հունվարին ձեռք է բերել 135 միլիոն եվրոյով։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ «Կարմիրները» 27-ամյա եզրայինից կբաժանվեն, եթե կարողանան նրա համար փոխարինող ձեռք վերել։
Գակպոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023թ. հունվարից, 182 խաղում խփել է 51 գոլ, կատարել 24 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լիվերպուլ, Կոդի Գակպո, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո