Here we go! Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը 70 միլիոնով կտեղափոխվի Սաուդյան Արաբիա 📸
«Վեսթ Հեմի» վինգեր Քրիսենսիո Սամերվիլը կտեղափոխվի «Ալ Հիլալ», հաստատում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. սաուդյան ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 70 միլիոն եվրոյով։ «Մրճահարները» հետագայում նաև տարբեր բոնուսներ կստանան։
Սամերվիլն Էր Ռիյադը ներկայացնող ակումբի հետ արդեն պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Նա հուլիսի 21-ին նոր ակումբի համար Ամստերդամում բուժզննում է անցել։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հաստատել է 24-ամյա եզրայինի տեղափոխությունը։ Երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկացել է նաև «Ռոման», բայց նա նախընտրել է տեղափոխվել «Ալ Հիլալ»։
Ինդայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ վճռորոշ է եղել աշխատավարձի չափը։ «Ալ Հիլալում» Սամերվիլը կվաստակի տարեկան 16 միլիոն եվրո։ «Ռոման» նրան պատրաստ է եղել վճարել ընդամենը 4,5 միլիոն։
Transfermarkt-ի տվյալներով` «Ալ Հիլալը» կիրականացնի ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ավելի շատ գումար սաուդյան ակումբը վճարել է միայն Նեյմարի տեղափոխության համար` 2023թ. ամռանը բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելով 90 միլիոն եվրոյով։
Քրիսենսիո Սամերվիլը «Վեսթ Հեմում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 56 խաղում խփել է 8 գոլ, կատարել 7 ասիստ։
Ձախ վինգերը վերջերս Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2026-ին` 4 խաղում գրանցելով երկուական գոլ և ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm