ՊՍԺ-ն պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ
ՊՍԺ-ն պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ
12/07/2026 - 17:07

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Փարիզյան գրանդը մինչև 2031թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել իսպանացի ֆուտբոլիստի հետ։

«Պարի Սեն-Ժերմենը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստվում է տրանսֆերային առաջին առաջարկը կատարել «Բլաուգրանային»։

Կատալոնական գրանդի խաղացողը, բացի ՊՍԺ-ից, առաջարկ է ստացել նաև անգլիական երկու ակումբից։

Տոռեսը «Բարսելոնայում» է 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026