Իտալական գրանդը Մխիթարյանին դիտարկում է որպես իր առաջատարներից մեկի է փոխարինող

Իտալական գրանդը Մխիթարյանին դիտարկում է որպես իր առաջատարներից մեկի է փոխարինող

21/05/2021 - 16:27

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Բացառված չէ, որ 32-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա հռոմեական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Fottball Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել իր առաջատարներից մեկի՝ Հական Չալհանօղլուի համար։

Ավելի վաղ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլ» ակումբը թուրք ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 10․6 մլն եվրո աշխատավարձով, սակայն 27-ամյա ֆուտբոլիստը կարիրան ցանկանում է շարունակել Եվրոպայում։

Չալհանօղլուի և «Միլանի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո դառնալու է ազատ գործակալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական նպատակը լինելու է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը, սակայն Ուդինեն ներկայացնող ակումբը արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է նվազագույնը ստանալ 35-40, իսկ «ռոսոներիները» ներկա պահին պատրաստ չեն այդքան գումար ծախսել մեկ ֆուտբոլիստի համար։

Որպես այլընտրանքային տարբերակներ՝ «կարմրասևերը» դիտարկում են Հենրիխ Մխիթարյանի և «Ատալսանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչի տարբերակները։

Հայտնի է, որ Յոսիպ Իլիչիչը բարդ հարաբերություններ ունի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, ինչից էլ փորձում է օգտվել միլանյան ակումբը։

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նույնպես ավարտվում է 2021 թ․ հունիսի 30-ին, և հայազգի ֆուտբոլիստը դեռևս չի շտապում «գայլերի» հետ նոր պայմանագիր կնքել՝ հաշվի առնելով այն փաստը, որ հաջորդ մրցաշրջանից սկսած ակումբի նոր գլխավոր մարզիչը դառնալու է Ժոզե Մոուրինիոն, ում հետ աշխատանքի անհաջող փորձ ունի «Մանչեսթեր Յունայթեդից»։

Հիշենենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ինքն է հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել «Միլանին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023