Միլանյան գրանդը հետաքրքրված է Յոսիպ Իլիչիչի ծառայություններով

Միլանյան գրանդը հետաքրքրված է Յոսիպ Իլիչիչի ծառայություններով

05/04/2021 - 00:16

Ինչպես տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով իտալացի լրագրող Ջալուկա դի Մարցիոյին, «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիների» ղեկավարներն արդեն կապ են հաստատել սլովենացի ֆուտբոլիստի ներկայացուցիչիների հետ։

Դի Մարցիոն հայտնում է նաև, որ ինքը՝ Իլիչիչը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ նրա ու «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հարաբերությունները վերջին շրջանում բավական լարված են։

Հիշեցնենք, որ Յոսիպ Իլիչիչը «Ատալանտա» է տեղափոխվել 2017 թվականին։ Մինչ այժմ 33-ամյա ֆուտբոլիստը Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 142 հանդիպում՝ դառնալով 55 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023