Ատալանտան հիանալի խաղով տապալում է Միլանին🎥

Ատալանտան հիանալի խաղով տապալում է Միլանին🎥

23/01/2021 - 23:10

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» սեփական հարկի ընդունեց «Ատալանտային»։

Առաջ ընկնելով՝ ասենք, որ Բերգամոն ներկայացնող ակումբը հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց և որևէ հնարավորություն չտվեց առաջնության առաջատարին՝ հաղթելով 0։3 հաշվով։

Ջանպիորեո Գասպերինիի թիմին հաղթանակ պարգևեցին Քրիստան Ռոմերոյի, Յոսիպ Իլիչիչի ու Դուվան Սապատայի խփած գոլերը:

Հատկանշական է, որ ամբողջ հանդիպման ընթացքում «Միլանին» հաջողվել է ընդամենը երեք հարված կատարել մրցակցի դարպասին, այնինչ Բերգամոն ներկայացնող ակումբի տղաները 10 անգամ են կարողացել սպառնացել Ջանլուչջի Դոնարումայի պաշտպանած դարպասին, ինչն էլ արտացոլում է լուսատախտակին վառվող վերջնական հաշվի տեսքով։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 36 միավոր և երկու տեղանոց ցատկ կատարեց՝ բարձրանալով Ա սերիայի 4-րդ հորիզոնականում։

Ստեֆանո Պիոլիի սաների պարտությունը չփոխեց նրանց դիրքը մրցաշարային աղյուսակում, քանի որ երկրորդ հորիզոնականում ընթացող միլանյան մյուս ակումբը՝ «Ինտերը», չկարողացավ կոտրել «Ուդինեզեի» դիմադրությունը․ գրանցվեց գելազուրկ ոչ-ոքի արդյունք։

«Միլանը» մնաց 43 միավորով և համարվում է Ա սերիայի միանձնյա առաջատարը, իսկ «Ինտերը» կրճատեց միավորների տարբերությունը՝ հասցնելով այն երկուսի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023