Մեկնարկում է Բունդեսլիգայի 15-րդ տուրը։ Տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում իրար դեմ կմրցեն «Հոֆֆենհայմն» ու «Աուգսբուրգը»։ Նշենք, որ տանտերերի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Հոֆֆենհայմ» – 1․Բաուման, 3․ Կադրբաեկ, 25․ Ակպոգումա, 4․ Բիչակչիչ, 29․ Սկով, 16․ Ռուդի, 11․ Գրիլիչ, 9․ Բեբու, 18․ Սամասեկու, 23․ Ադամյան, […]
Ավելին
Գերմանական «Հոֆֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Սարգիս Ադամյանը, Facebook-յան պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ խաղարկելով Սարգիս Ադամյանի մարզաշապիկը։
Ավելին
Երեկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեց Բունդեսլիգայի 11-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում 15-րդ հորիզոնականում գտնվող «Քյոլնը» «Ռեյն Էներգի» մարզադաշտում ընդունել էր ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող «Հեֆֆենհայմին»։ Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆֆենհայմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ջոն Կորդոբան։ Սարգիսը, ընդմիջմանը դուրս գալով փոխարինման, նշանակալի դերակատարում ունեցավ հանդիմպան […]
Ավելին
Մեկնարկել է Բունդեսլիգայի 11-րդ տուրը։ «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել է «Հոֆֆենհայմին»։ Հյուրերի կազմում խաղին մասնակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը։ Հայ խաղացող 48-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ` հավասարեցնելով հաշիվը։ Այս գոլը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում հայ խաղացողի 3-րդ գոլն էր։
Ավելին
Այսօր տեղի են ունենում Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակչի մի շարք հանդիպումներ։ «Դույսբուրգը» սեփական հարկի տակ ընդունել է «Հոֆֆենհայմին»։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն, ով հանդիպում է սկսել է մեկնարկային րոպեներից։ Հանիպման 58-րդ րոպեին Սարգիս Ադամյանը հաշիվը դարձրել է 0։2՝ եզրափակելով Քրիստոֆ Բաումգարտների փոխանցումը։
Ավելին
Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Հոֆֆենհայը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շալկե 04-ին» և 2։0 հաշվով հաղթանակ տարավ։ «Հոֆֆենհայմի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով փոխարինվեց 62-րդ րոպեին՝ այդպես էլ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Հանդիպման հաշիվը բացվեց 72-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը, իսկ 86-րդ րոպեին Ալհաս Բեբուն […]
Ավելին
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Հոֆֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։ «Ընդամենը երկու տարի առաջ Սարգիս Ադամյանը խաղում էր չորրորդ դիվիզիոնում: Այսօր Բունդեսլիգայում նա խփեց իր առաջին գոլը «Բավարիային»», – նշված է առաջնության Twitter-յան էջում: Հիշեցնենք, որ Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆֆենհայմն» իր պատմության մեջ […]
Ավելին
Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում ընդունել է «Հոֆֆենհայմին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը։ Խաղի 53-րդ րոպեին հանդիխման հաշիվը բացել է հենց Սարգիսը՝ խփելով իր առաջին գնդակը Բունդեսլիգայում։ Խաղի 73-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին խփեց իր հերթական գնդակը Բունդեսլիգայում, իսկ 79-րդ րոպեին կրկին փայլեց մեր կիսապաշտպանը, հաղթանակ պարգևելով «գյուղացիներին»՝ […]
Ավելին
1 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023