Հոֆֆենհայմը ֆանտաստիկ հաղթանակ տարավ խաղավերջում․ Քյոլն 1։2 Հոֆֆենհայմ?

Հոֆֆենհայմը ֆանտաստիկ հաղթանակ տարավ խաղավերջում․ Քյոլն 1։2 Հոֆֆենհայմ?

09/11/2019 - 12:08

Երեկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեց Բունդեսլիգայի 11-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում 15-րդ հորիզոնականում գտնվող «Քյոլնը» «Ռեյն Էներգի» մարզադաշտում ընդունել էր ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող «Հեֆֆենհայմին»։ Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆֆենհայմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մնացել է պահեստայինների նստարանին։

Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ջոն Կորդոբան։ Սարգիսը, ընդմիջմանը դուրս գալով փոխարինման, նշանակալի դերակատարում ունեցավ հանդիմպան մնացած ընթացքի վրա։ Նախ 48-րդ րոպեին Սեբաստիան Ռուդիի փոխանցումից հետո մեր տղան հավասարեցրեց հաշիվը

Իսկ մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին «Քյոլնի» տուգանային հրապարակում Ադամյանի նկատմամբ կանոնների խախտում թույլ տվեցին։ Մրցավարը, դիտելով տեսակրկնապատկերը, 11 մետրանոց հարված նշանակեց, որն էլ անվրեպ իրացրեց Յուրգեն Լոկադիան՝ ապահովելով իր թիմի հինգերորդ անընդմեջ հաղթանակը Բունդեսլիգայում։

«Հոֆֆենհայմը» վաստակեց 20 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Քյոլնը» 7 միավորով մնաց 15-րդ տեղում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023