Սարգիս Ադամյան․ «Ես միշտ էլ սիրել եմ գոլեր խփել»

Սարգիս Ադամյան․ «Ես միշտ էլ սիրել եմ գոլեր խփել»

21/12/2019 - 13:13

Երեկ մեկնարկեց Բունդեսլիգայի 17-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Հոֆֆենհայմը» Զիսհայմում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ Խաղի հերոս դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով դուրս գալով փոխարինման տանտերերի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Խաղից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայ կիսապաշտպանը խաղի հետ կապված տվել է իր մեկնաբանությունը․

«Ես միշտ էլ սիրել եմ գոլեր խփել։ Շատ ուրախ եմ, որ կարողացա կրկին աչքի ընկնել։ «Բորուսիան» հիանալի թիմ է։ Դորտմունդցիները մեզ առաջին խաղակեսում գերազանցում էին ամեն ինչով, սակայն երկրորդ խաղակեսում զգացինք, հնարավոր է հետ բերել կորցրածը։ Նվիրվեցինք մինչև վերջ և պարգևատրվեցինք։ Ինձ համար այս ամենը ֆանտաստիկ է։ Երեք տարի առաջև դեռևս հանդես էի գալիս Ռեգիոնալ լիգայում, իսկ այժմ գոլեր եմ խփում Բունդեսլիգայում»,- եզրափակել է Ադամյանը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023