Հալանդի երեկոն, Բավարիան խնդիրներ չունեցավ, Լայպցիգը չեմպիո՞ն ?

Հալանդի երեկոն, Բավարիան խնդիրներ չունեցավ, Լայպցիգը չեմպիո՞ն ?

20/01/2020 - 12:55

Ձմեռային դադարից հետո վերսկսվեց նաև գերմանական Բունդեսլիգան և կայացավ 18-րդ տուրը։

Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր Բեռլինի «Հերտային» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։

«Օլիմպիաշտադիոնի» տերերը մեկ խաղակես դիմացան Հանս-Դիտեր Ֆլիկի սաների գրոհներին, սակայն երկրորդ խաղակեսում մյունխենյան ակումբը լուծեց բոլոր հարցրեը։ «կարմիրների» կազմից աչքի ընկան Թոմաս Մյուլերը, Ռոբերտ Լևանդովսկին, Տիագո Ալկանտարան, ինչպես նաև Իվան Պերիշիչը։

Տուրի ամենադրամատիկ հանդիպումը կայացավ «WWK-Arena» մարզաշդատում, որտեղ «Աուգսբուրգն» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։

Հանդիպման 55-րդ րոպեին դրությամբ տանտերերը հաղթում էին 3։1 հաշվով։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ էր դարձել Ֆլորիան Նիդերլեխները, մեկ անգամ էլ աչքի էր ընկել Մարկո Ռիխտերը, իսկ դորտմունցիներից՝ Յուլիան Բրանդտը։

56-րդ րոպեին փոխարինամ դուրս եկավ հյուրերի նորեկ Էրլինգ Հալանդը և սկսվեց գոլային հրառավառությունը։ Լուսիեն Ֆավրի սաները 59-79-րդ րոպեների ընթացքում 4 անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ 3։5 հաշվով հաղթանակ կորզելով։ Էրլինգ Հալանդն իր մեկնարկային խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Ջեյդոն Սանչոն ևս իր հաշվին մեկ գնդակ ավելացրեց։

Առաջնության առաջատար «Լայպցիգը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով կամային հաղթանակ «Ունիոն Բեռլինի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց հյուրերի եզրային կիսապաշտպան Մարիուս Բյուլտերը։ Երկրորդ խաղակեսում Յուլիան Նագելսմանի սաները մեծացնելով ճնշումը՝ երեք անգամ գրավեցին հյուրերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարսել Զաբիթցերը։

Մյունխենգլադբախի «Բորուսիան», որը երկար ժամանակ առաջնության առաջատարն էր, վերջին 5 խաղերում կրեց երկրորդ պարտությունը՝ նահանջելով 3-րդ հորիզոնական։

Մարկո Ռոզեի սաներն այս անգամ պարտվեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Շալկե-04»-ին։ Խաղի հերոս դարձավ գելզենկիրխենցիների նորեկ Միխայիլ Գրիլիշը, ով հունվարին է համալրել ակումբը։ Ավստրիացի հարձակվողը դարձավ գոլի հեղինակ, ինչպես նաև օգնեց աչքի ընկնել Սուաթ Սերդարին։

18-րդ տուրում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Պադերբորն» 1։4 «Բայեր»

«Քյոլն» 3։1 «Վոլֆսբուրգ»

«Մայնց» 1։2 «Ֆրայբուրգ»

«Ֆորտունա Դյուսելդորֆ» 0։1 «Վերդեր»

«Հոֆֆենհայմ» 1։2 «Այնտրախտ»

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023