Գոլային հրավառություն Դորտմունդում?

Գոլային հրավառություն Դորտմունդում?

18/12/2019 - 01:41

Գերմանական Բունդեսլիգայում midweek է։ Մեկնարկել է 16-րդ տուրը։ Այսօր կայացել է 4 հանդիպում։

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ «Բորուսիան» ընդունել էր առաջնության առաջատար «Լայպցիգին»։

Մրցակիցները մեզ նվիրեցին 6 գոլ։ Հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3։3։

Առաջին խաղակեսից հետո Լուսիեն Ֆավրի սաները Յուլիան Վայգլի և Յուլիան Բրանդտի գոլերի շնորհիվ հաղթում էին 2։0 հաշվով։ Սակայն, երկրորդ խաղակեսի մեկնարկում Յուլիան Նագելսմանի սաները շատ արագ հավասարեցրին հաշիվը․ դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները։

Վերների երկրորդ գոլից շատ չանցած, Ջեյդոն Սանչոն կրկին առաջ մղեց տանտերերին։ 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պատրիկ Շիկը դրեց հանդիպման վերջակետը՝ փրկելով «Լայպցիգին» պարտությունից։

Այս ոչ-ոքիից հետո «Բորուսիան» 28 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Լայպցիգը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Հոֆֆենհայմը» հյուրընկալվել էր Բեռլինի «Ունիոնին»՝ հաղթելով 0։2 հաշվով։ Հյուրերի կազմում հանդիպմումը մեկնարկային րոպեներից սկսել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով փոխարինվեց 85-րդ րոպեին՝ աչքի չընկնելով որևէ արդունավետ գործողությամբ։

«Հոֆֆենհայմը» 24 միավորով բարձացավ 8-րդ հորիզոնական, իսկ «Ունիոն Բեռլինը»վաստակած 20 միավորով 11-րդն է։

Ավարտված մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Աուգսբուրգ» 3։0 «Ֆորտունա Դյուսելդորֆ»

«Վերդեր» 0։5 «Մայնց»

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023