Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի 28-ամյա եզրային պաշտպան Թոմա Մենյեի հետ։ Մենյեն գերմանական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Բելգիացի պաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա 24 համարի մարզաշապիկով։
Ավելին
Բունդեսլիգան ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հավակնելու են 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Մրցանակին հավակնելու են այն 7 ֆուտբոլիստները, ովքեր Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ընթացքում ճանաչվել են ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Ռոբերտ Լևանդովսկի, Սերժ Գնաբրի (երկուսն էլ՝ «Բավարիա»), Ջեյդոն Սանչո, Էրլինգ Հալանդ (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Ամին Հարիթ («Շալկե-04»), Տիմո Վերներ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը ճանաշվել է մրցաշրջանի լավագույն նորեկ։ Կանդացի ֆուտբոլիստը լավագույնի կոչման համար պայքարում առաջ է անցել «Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, «Բորուսիա Մյունխենգլադբախի» վինգեր Մարկուս Թյուրամին, «Շալկե-04»-ի եզրային պաշտպան Ջոնջո Կենիին, ինչպես նաև «Քյոլնի» ձախ վինգեր Իսմայիլ Յակոբսին։ Հիշեցնենք, որ Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» շարքերը համալրել […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգան աստիճանաբար մոտենում է ավարտին։ Այսօր կայացան նախավերջին՝ 33-րդ տուրի բոլոր հանդիպումները։ Բոլոր հանդիպումներն անցկացվեցին միաժամանակ։ Առաջնության առաջատար և չեմպիոնությունը նախորդ տուրում ամրագրած «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Ֆրայբուրգի» դեմ՝ հաղթելով 3։1 հաշվով։ Հանդիպման բոլոր գնդակները խփվեցին առաջին խաղակեսում։ Մյունխենյան ակումբի կազմում հերթական գոլերը խփեց Ռոբերտ Լևանդովսկին՝ դառնալով դուբլի հեղինակ։ […]
Ավելին
Իտալական Tuttosport պարբերականը հրապարակել է 2020 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների հավակնորդներին։ Golden Boy մրցանակակի դափնեկիր կարող է դառնալ 21 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստ։ Տվայլ ֆուտբոլիստը պետք է հանդես գա եվրոպական որևէ երկրի բարձրագույն առաջնությունում։ Մրցանակի դափնեկիրը որոշվում է առաջատար սպորտային պարբերականների լրագրողների քվեարկության կողմից։ Մրցանակին այս տարի հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգան կամաց-կամաց մոտենում է ավարտին։ Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Բորուսիա Դորտմունդը» վերջին ճիգերն է գործադրում, որպեսզի մնա պայքարում։ 31-րդ տուրի շրջանակում Լուսիեն Ֆավրի թիմը հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող «Ֆորտունդա Դյուսելդորֆին», որը պայքարում է տեղը գլխավոր Բունդեսլիգայում պահպանելու համար։ Առաջին խաղակեսը մեծամասամբ անցավ «դեղինների» առավելությամբ, սակայն այդպես էլ չկարողացան բացել հաշիվը։ Աչքի ընկնելու հիանալի […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տարբերակը։ Տնտեսական անկումը, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի օրերին, հանգեցրեց խաղացողների արժեքների անկմանը։ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն նրա արժեքը նվազել է 6 մլն եվրոյով։ Ըստ CIES-ի՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 259,2 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 6-ին, Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ։ Խաղի միակ գնդակը խփվեց 58-րդ րոպեին աչքի ընկավ Էմրե Ջանը։ Սակայն, խաղի ամենահիշարժան դրվագները գրանցվեցին դորտմունդյան ակումբի վինգեր Ջեյդոն Սանչոյի մասնակցությամբ։ Անգլիացի հարձակվողը նվազագույնը երկու անգամ կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն մոտ տարածություններից անհավանական վրիպումներ […]
Ավելին
Օրեր առաջ՝ մայիսի 31-ին, «Դորտմունդի Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը դարձավ 31 տարեկան։ Այդ առթիվ ռուսական հանրահայատ «Матч ТВ» ռուսական հեռուստաալիքը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացրել է Մարկո Ռոյսի բոլոր վնասվածքների ընդհանուր բնութագիրը, և թե ողջ կարիերայի ընթացքում գերմանացի կիսապաշտպանը որքա՞ն է բաց թողել բոլոր վնասվաքծները միասին վերցրած։ Ուրեմն այսպես․ 10 օր […]
Ավելին
1 37 38 39 40 41 49

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023