Իտալական կրքեր «Սան Սիրոյում». «Միլանը» դերբիում հաղթեց «Ինտերին» 🎥
Իտալական կրքեր «Սան Սիրոյում». «Միլանը» դերբիում հաղթեց «Ինտերին» 🎥
01/11/2026 - 01:44

Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում համաքաղաքային դերբիում 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին»։

«Ռոսոներիից» փայլեց թիմի նորեկ Դիեգո Մորեյրան` գրանցելով մեկ գոլ ու երկու ասիստ։ Բելգացի ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել Քրիստիան Պուլիշիչին ու Ադրիեն Ռաբիոյին, իսկ իր գոլը խփեց տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով։

«Ինտերից» մրցակցի դարպասը գրավեց Ալեսանդրո Բաստոնին։

«Միլանից» հիասքանչ հանդիպում անցկացրեց նաև թիմի ավագ Մայք Մենյանը։ Ֆրանսիացի դարպասապահը կատարեց 7 սեյվ։

Այս խաղով ընդհատվեց Ա սերիայում «Ինտերի»` 19 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։ «Ներաձուրին» ներքին առաջնությունում նախորդ պարտությունը ևս կրել էր «Միլանից»` նախորդ մրցաշրջանի 28-րդ տուրում զիջելով 0:1 հաշվով։

«Ինտերը» 25 միավորով երկրորդ տեղում է։ «Միլանը» 21 միավորով 4-րդ տեղ բարձրացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026