«Բարսան» չխնայեց «Ալավեսին»` ջախջախելով թենիսին բնորոշ հաշվով 🎥
Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախեց «Ալավեսին»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեցին Ռաֆինյան ու Լամին Յամալը, մեկական անգամ աչքի ընկան նաև Ֆերմին Լոպեսն ու Էնթոնի Գորդոնը։ Հյուրերի հեղինակության գնդակը խփեց Մարիանո Դիասը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 30 միավորով առաջին տեղում է։ «Ալավեսը» 12 միավոր ունի և 10-րդն է։
Գոլերը` այստեղ