Ըմբշամարտի ԱԱ. Ազատոճայինների առաջին մրցակիցները 📸
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացել է ազատոճայինների բոլոր քաշային կարգերի վիճակահանությունը։
Հայաստանի ներկայացուցիչներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։
- Մանվել Խնձրցյան (57 կգ)` Մին Յոկ Յուն (Հվ. Կորեա)/Ցինական Սե (Չինաստան) (1/16 եզրափակիչ)
- Արսեն Հարությունյան (61 կգ)` Դերեկ Գուանախուատո (Մեքսիկա) (1/16 եզրափակիչ)
- Վազգեն Թևանյան (65 կգ)` Բատ Էրդենե Բյամբասուրեն (Մոնղոլիա) (1/16 եզրափակիչ)
- Արման Անդրեասյան (70 կգ)` Ֆերհաթ Քիլիչ (Թուրքիա)/Վիշալ Կարիմանա (Հնդկաստան) (1/8 եզրափակիչ)
- Նարեկ Հարությունյան (74 կգ)` Ինալբեկ Շերիև (Ռուսաստան) (1/32 եզրափակիչ)
- Հրայր Ալիխանյան (79 կգ)` Իսմայիլ Խանիև (Ռուսաստան) (1/16 եզրափակիչ)
Ազատոճայինները պայքարը կսկսեն հոկտեմբերի 29-ից։ Առաջինը մրցագորգում կլինի Վազգեն Թևանյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արման Անդրեասյան, Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Վազգեն Թևանյան