Բայերն ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը՝ անախորժություններ պատճառելով Բորուսիային🎥

Բայերն ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը՝ անախորժություններ պատճառելով Բորուսիային🎥

20/01/2021 - 01:31

Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բայերը» սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և կարողացավ հաղթանակի հասնել 2։1 հաշվով։

Հանդիպման 14-րդ րոպեին տանտերերի հարձակվող Մուսա Դիաբին առաջ մղեց Լևերկուզենը ներկայացնող ակումբի։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չխփվեցին։

Միայն 67-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը․ գոլն իր անվան դիմաց գրանցեց Յուլիան Բրանդտը։

Խաղի հիմնական ժամանակից 10 րոպե առաջ «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կրկին առաջ մղեց իր թիմին՝ ձևավերելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։1։

Հավելենք, որ Պետեր Բոսի սաները 2021 թվականին Բունդեսլիգայի շրջանակում տարան առաջին հաղթանակը։

Այս հաղթանակից հետո Լևերկուզենը ներկայացնող ակումբը վաստակեց 32 միավոր և ժամանակավորապես հանգրվանեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։

Դորտմունդի «Բորուսիան» մնաց նախապես վաստակած 29 միավորով․ թիմն այս պահին 4-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023