Գերմանիայի գավաթ. «Բավարիան» ջախջախիչ հաղթանակով 1/8 եզրափակիչ է դուրս եկել 🎥
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 6:1 հաշվով ջախջախել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Մագդեբուրգին»։
«Ռեկորդ Մայսթերից» նորից փայլել է Մայքլ Օլիսեն` գրանցելով երկու գոլ ու մեկ ասիստ։
Մյունխենյան գրանդից մեկական գոլ էլ խփել են Իսմայիլ Սայբարին, Ալֆոնսո Դեյվիսը, Նաթանիել Բրաունն ու Դավիդ Դայբերը։ Հյուրերից աչքի է ընկել Մատեուշ Ժուկովսկին։
Այսպիսով, «Բավարիան» 1/8 եզրափակիչում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml