Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը դուրս մնացին մեդալային պայքարից
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս են մնացել մեդալային պայքարից։
Հարությունյանն ու Անդրեասյանը պարտվել են 1/8 եզրափակիչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները զիջեցին կիսաեզրափակիչում` հայ ըմբիշներին զրկելով սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 30-ին կգոտեմարտի ամերիկացի Բո Բասեթի դեմ ու կպայքարի առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արման Անդրեասյան, Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Վազգեն Թևանյան