Ըմբշամարտի ԱԱ. Թևանյանը թրիլերային հաղթանակ կորզեց աշխարհի գործող չեմպիոնից` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։
27-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց աշխարհի գործող չեմպիոն Ռահման Մուսա Ամուզադխալիլիից (Իրան)։
Թևանյանը պարտվում էր 1:2 հաշվով, բայց գոտեմարտի վերջում իրանցի մրցակիցը խուսափում էր պայքարից և գլխով հարվածներ հասցնում։ Գորգի մրցավարը 1 միավոր տվեց հայ ըմբիշին։
Իրանցի ըմբիշի մարտավկան բողոքարկեց մրցավարի որոշումը, սակայն պարտվեց չելենջը, ինչի հետևանքով Թևանյանը ևս 1 միավոր ստացավ։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Թևանյանը կիսաեզրափակիչում կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Շամիլ Մամեդովի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Վազգեն Թևանյան