Աշրաֆ Հակիմի անհավատակի բենեֆիսն ու ՊՍԺ-ի ջախջախիչ հաղթանակը 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց «Հավրին»։
Փարիզյան գրանդից անհավանական հանդիպում անցկացրեց Աշրաֆ Հակիմին, որը գրանցեց հեթ-տրիկ ու երկու ասիստ։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին նաև Միկա Գոդթսն ու Սենի Մայուլուն։ «Հավրից» աչքի ընկավ Ջոշ Մաջան` բացելով հանդիպման հաշիվը։
ՊՍԺ-ն 20 միավորով առաջինն է, «Հավրը»` 2 միավորով վերջինը` 18-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml