Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով 🎥
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն ըմբիշը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթել է մեքսիկացի Դերեկ Գուանախուատոյին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։
26-ամյա Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի Ալբանիայի ներկայացուցիչ, դաղստանցի Զելիմխան Աբակարովը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ