Պաշտոնական․ Շինջի Կագավան տեղափոխվեց հունական ակումբ

Պաշտոնական․ Շինջի Կագավան տեղափոխվեց հունական ակումբ

27/01/2021 - 15:06

Ինչպես տեղեկացնում է հունական Սուպերլիգան ներկայացնող ՊԱՕԿ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ճապոնացի ֆուտբոլիստ Շինջի Կագավայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքված պայամանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Շինջի Կավագան առավել հայտնի է «Բորուսիա Դորտմունդում» (2010-2012 թթ․, 2014-2019 թթ․) և «Մանեչսթեր Յունայթեդում» (2012-2014թթ․) ունեցած մրցելույթներով։ Այդ երկու ակումբների կազմում նա ընդհանուր առմամբ նվաճել է 7 տիտղոս, այդ թվում՝ երկու անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, 1 անգամ էլ՝ ԱՊԼ-ի։

Կագավան «Բորուսիայի» կազմում անցկացրել է 216 հանդիպում՝ դառնալով 60 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Յունայթեդում» 52 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում։

Կագավան, բացի վերոնշյալ ակումբներից, հանդես է եկել նաև «Սերեսո Օսակա» (Ճապոնիա, 2006-2010թթ․), «Բեշիկթաշ» (Թուրքիա, 2019թ․ հունվար-հուլիս) ակումբներում, իսկ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին կանգառը եղել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Սարագոսան», որտեղ հանդես է եկել 2019-ի օգոստոսից մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Դրանից հետո նա դարձել էր ազատ գործակալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023