Ինչպես տեղեկացնում է Անգլիայի գավաթի պաշտոնական կայքը, կայացել է 1/16 եզրափակչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» «Չելթենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Քրոուլի Թաուն» «Սուոնսի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Սաութհեմպտոն»/«Շրուսբերի Թաուն» – «Արսենալ» «Բարնսլի» – «Նորվիչ» «Միլլոուլ» – «Բրիսթոլ Սիթի» «Չորլի» – «Վուլվերհեմպտոն» «Բրայթոն» – «Բլեքպուլ» «Ուիքոմ Վոնդերս» – «Տոտենհեմ» «Ֆուլհեմ» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը «Վեսթ Հեմից» գնել է կենտրոնական հարձակվող Սեբաստիան Հալերի տրանսֆերային իրավունքները։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի ու «Այաքսի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հալերը նոր ակումբի կազմում հանդես կգա «22» համարի մարզաշապիկով։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոլանդականա կումբը Հալերի դիմաց «մրճահարներին» վճարել է 22․5-25 մլն եվրո, ինչի շնորհիվ 26-ամյա […]
Ավելին
«Այաքսն» անչափ մոտ է ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Ամստերդամը ներկայացնող ակումբը շուտով կհայտարարի «Վեսթ Հեմի» կենտրոնական հարձակվող Սեբաստիան Հալերին ձեռք բերելու մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբը 26-ամյա իվուարցի հարձակվողի դիմաց վճարելու է 25 մլն եվրո, ինչը դառնալու է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Հավելենք, որ մինչ այս պահը «Այաքսի» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցում է «Վեսթ Բրոմվիչի» դեմ։ Հանդիպման 28-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստները պարզապես տպավորիչ դասագրքային գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բուկայո Սական հաշիվը դարձրեց 0։2։ «Զինագործների» ֆուտբոլիստները՝ 20-ամյա կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուի գլխավորությամբ 3-4 փոխանցմամբ «կտրեցին» մրցակցի ողջ պաշտպանությունը և Սակային դուրս բերեցին դատարկ դարպասի դիմաց, ով էլ բնականաբար չվրիպեց նպաստավոր […]
Ավելին
Հունվարի 1-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը, որի մեկնարկային խաղում մրցեցին լավագույն քառյակում ընթացող «Էվերտոնն» ու մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող «Վեսթ Հեմը»։ Առաջին խաղակեսում «Էվերտոնի» ֆուտբոլիստներն ունեին առավելություն, սակայն չկարողացան իրացնել իրենց գոլային պահերը, իսկ երկրորդ խաղակեսն արդեն լոնդոնյան ակումբի թելադրանքով անցավ։ Երկար ժամանակ հանդիպման հաշիվը չէր բացվում, սակայն 86-րդ րոպեին Արոն Կրեսվելի կատարած […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով։ Խաղի հաշիվը 10-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո բացեց «ազնվականների» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան՝ 1։0։ Երկրորդ գնդակին ֆուտբոլասերները պետք է երկար սպասեին։ 78-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Էդուար Մենդիի սկսած գրոհը արդյունավետ հարվածով եզրափակեց կենտրոնական հարձակվող Թեմի Աբրահամը՝ 2։0։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սեմ Էլարդայսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ 66-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Սլավեն Բիլիչին, ով վերջերս հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ «Վեսթ Բրոմվիչը» ԱՊԼ-ի շրջանակում կայացած 13 խաղերից հետո 7 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։ Հավելենք, որ […]
Ավելին
«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ «Կարիերան ավարտելու ժամանակն է այն բանից հետո, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ վերջին ամիսներին։ Ավարտելու ամենաճիշտ պահը հենց այսօր է։ Ես իմ մասնագիտությանը նվիվրվել եմ 100 տոկոսով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ակումբին, որն ինձ հնարավորություն տվել վերադառնալ […]
Ավելին
Անգլիական Պրեմեիր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հերթական կամային հաղթանակը տարավ։ Յուրգեն Կլոպի սաներն այս անգամ 2։1 հաշվով հաղթեցին «Վեսթ Հեմին»։ 10-րդ րոպեին ընթացիկ մրցաշրջանում հերթական գոլը մրցակիցներին նվիրեց Ջո Գոմեսը, ում սխալից հետո Պաբլո Ֆորնալսը շեշտակի հարվածով առաջ մղեց «Վեսթ Հեմին»։ Առաջին խաղակեսի վերջնամասում Արթուր Մասուակուն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մոհամեդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Պեպ Գվարդիոլայի սաները շարունակում են անկայուն ելույթները և հերթական կարևոր 2 միավորը կորցրեին այս խաղում։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ կողմերը կիսեցին միավորը։ Նախ 18-րդ րոպեին «մրճահարներին» առաջ մղեց Մայքլ Անտոնիոն, իսկ 51-րդ րոպեին պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած […]
Ավելին
1 11 12 13 14 15 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023