Անգլիական ֆուտբոլի մի շարք լեգենդներ նույնպես հավականում են ներառվել ԱՊԼ-ի փառքի սրահում

Անգլիական ֆուտբոլի մի շարք լեգենդներ նույնպես հավականում են ներառվել ԱՊԼ-ի փառքի սրահում

27/04/2021 - 15:09

Ինչպես գիտեք, ստեղծվել է անգլիական Պրեմիեր լիգայի փառքի սրահ, իսկ առաջին ֆուտբոլիստները, ովքեր ներառվել այնտեղ, եղել են Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը (260 գոլ) և «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին:

Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է  ևս 23 այլ նախկին ֆուտբոլիստների անուններ, որոնցից 6-ը քվեարկության արդյունքում նույնպես կներառվել փառքի սրահում։

Ցանկում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․

Թոնի Ադամս («Արսենալ»), Դևիդ Բեքհեմ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենիս Բերգկամպ («Արսենալ»), Սոլ Քեմբել («Արսենալ», «Տոտենհեմ», «Պորթսմութ», «Նյուքասլ»), Էրիկ Կանտոնա («Մանչեսթեր Յունայթեդ», «Լիդս»), Էնդի Քոուլ («Նյուքասլ», «Մանչթեր Յունայթեդ», «Բլեքբեռն», «Ֆուլհեմ», «Մանչեսթեր Սիթի», «Պորթսմութ», «Սանդերլենդ»), Էշլի Քոուլ («Արսենալ», «Չելսի»), Դիդիե Դրոգբա («Չելսի»), Լես Ֆերդինանդ (ՔՊՌ, «Նյուքասլ», «Տոտենհեմ», «Վեսթ Հեմ», «Լեսթեր», «Բոլթոն»), Ռիո Ֆերդինանդ («Մանչեսթեր Յունայթեդ», «Վեսթ Հեմ», «Լիդս», ՔՊՌ), Ռոբի Ֆաուլեր («Լիվերպուլ», «Լիդս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բլեքբեռն»), Սիթվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Ռոյ Քին («Մանչեսթեր Յունայթեդ», «Նոթհինգեմ Ֆորեսթ»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Մեթյու Լե Տիսիե («Սաութհեմպտոն»), Մայքլ Օոուեն («Լիվերպուլ», «Նյուքասլ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Սթոք Սիթի»), Պետեր Շմեյխել («Մանչեսթեր Յունայթեդ», «Աստոն Վիլլա», «Մանչեսթեր Սիթի»), Պոլ Սքոուլզ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Թերի («Չելսի»), Ռոբին վան Պերսի («Արսենալ», «Մանչեսթեր Յուանյթեդ»), Նեմանյա Վիդիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Պատրիկ Վիերա («Արսենալ», «Մանչեսթեր Սիթի») և Յան Րայթ («Արսենալ», «Վեսթ Հեմ»):

Հավելենք, որ քվեարկությունը տևելու է  մինչև մայիսի 9-ը, որին կարող եք մանսակցել այստեղ, իսկ այս տարի փառքի սրահում կարող են ընդգրկվել միայն այն նախկին ֆուտբոլիստները, ովքեր իրենց կարիերան ավարտել են մինչև 2020 թվակաին օգոստոսի մեկը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023