Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցում է «Ջենոայի» դեմ։ Հանդիպման 9-րդ րոպեին թուրինյան ակումբի կազմից աչքի ընկավ Խուան Կուադրադոն` անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջունիոր Մեսիասը, մեկ գոլ էլ խփեց Զլատան Իբրահիմովիչը։ Այսպիսով, Ա սերիայի շրջանակում «Միլանը» հոկտեմբերի 31-ից ի վեր տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 35 միավոր, շրջանցեց «Ինտերին»` […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով «գայլերի» առաջին գոլի դրվագում հիանալի անցումից հետո գոլային փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին։ Խաղից հետո 32-ամյա ֆուտբոլիստը փոքրիկ հարցազրույց է տվել «Ռոմայի» պաշտոնական կայքին։ – Ժոզե Մոուրինիոն իր հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դուք հանդիպման լավագույն ֆուտբոլիստն եք։ – […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ջենոան» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ռոմային»։ «Ջենոայի» ղեկին նորամուտը նշեց ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ով խաղից հետո կիսվել է տպավորություններով. – Կարծում եմ` թիմը բնավորություն ցույց տվեց։ Բազմաթիվ վնասվածք ունեցողներ ունենք, ինչն էլ մեզ խանգարեց։ Տղաներն իրապես ներդրեցին ողջ ուժերը։ Նրանք վատ չէին տեղաշարժվում և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ «Ռոման» հաղթեց 2:0 հաշվով. իր անվան դիմաց դուբլ գրանցեց փոխարինման դուրս եկած 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։ Հատկանշական է, որ գանացի հարձակվողին առաջին գոլի դրվագում հիանալի անցումից հետո գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք, որ հայազգի կիսապաշտպանը մասնակցեց ողջ հանդիպմանը։ Այսպիսով, «Ռոման» ծանր պայքարում 2:0 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Ջենոայի» դեմ։ Հանդիպման 82-րդ րոպեին «Ռոմայի» կազմից հիանալի անցում ձեռնարկեց Հենրիխ Մխիթարյանը ու գոլային փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին, ով էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ջենոայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեյ Շևչենկոն, ով այդ պաշտոնում փոխարինել է Դավիդե Բալարդինիին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ սա Շևչենկոյի առաջին ակումբային փորձն է` որպես գլխավոր մարզիչ։ Հիշեցնենք, որ Անդրեյ Շևչենկոն 2016-2021 թթ. մարզել է Ուկրաինայի հավաքականը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ամենայն հավանականությամբ, շուտով կստանձնի «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ «Ջենոան» վերջերս նոր սեփականատեր ունեցավ, ով պատրաստվում է պաշտոնանկ անել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինիին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, «Ջենոան» գլխավորելու ամենահավանական թեկնածուն Անդրեյ Շևչենկոն է։ Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ ջենովական ակումբը բանակցություններ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովին։ «Գայլերը» 26-ամյա հարձակվողի դիմաց վճարել են 17.5 մլն եվրո, իսկ ուզբեկ հարձակվողը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Շոմուրոդովը «Ջենոայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 32 […]
Ավելին
«Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարիերան շարունակելու «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, կողմերն ավարտին են հասցրել տրանսֆերը։ Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը վարձակալելու են 26-ամյա հարձակվողին, որի ավարտից հետո 17.5 մլն եվրոյով գնելու են նրա ամբողջական տրանսֆերը։ Գործարքը ենթադրում է նաև, որ «Ջենոան» հետագայում ևս 2.5 մլն եվրո […]
Ավելին
1 2 3 4 5 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023