Միլանը հաղթեց Ջենոային` վերադառնալով առաջին հորիզոնական🎥

Միլանը հաղթեց Ջենոային` վերադառնալով առաջին հորիզոնական🎥

16/04/2022 - 01:01

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ջենոայի» դեմ։

Հանդիպման մեծ մասն անցավ «ռոսոներիների» վերահսկողության ներքո, ովքեր էլ հաղթեցին 2:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ժունիոր Մեսիասը։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 71 միավոր, շրջանցեց «Ինտերին» ու վերադարձավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

«Ինտերը», որն իր ակտիվում ունի 69 միավոր, մեկ հանդիպում պակաս է անցկացրել համաքաղաքացիների հանդեպ։

«Ներաձուրիները» ապրիլի 27-ին հետաձգված հանդիպման շրջանակում կմրցեն «Բոլոնիայի» դեմ։

«Ջենոան», 22 միավորով, նախավերջինն է` 19-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023