Ռոմայի ֆիասկոն! Ջենոան ջախջախեց «գայլերին» 🎥

Ռոմայի ֆիասկոն! Ջենոան ջախջախեց «գայլերին» 🎥

29/09/2023 - 11:01

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «գայլերն» անչափ անհաջող հանդիպում անցկացրին և 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին։

Ալբերտո Ջիլարդինոյի թիմի գոլերը խփեցին Ալբերտ Գուդմունսոնը, Մատեո Ռետեգին, Մորթեն Թորսբին ու Ջունիոր Մեիասը։

«Ջալոռոսիների» միակ գնդակը գրանցվեց Բրայան Քրիստանտեի անվան դիմաց։

«Ջենոան» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր` բարձանալով 11-րդ հորիզոնական։

Հռոմեական ակումբը, 5 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023