Յուվենտուսը թանկարժեք միավորներ կորցրեց` չկարողանալով կոտրել Ջենոայի դիմադրությունը🎥

Յուվենտուսը թանկարժեք միավորներ կորցրեց` չկարողանալով կոտրել Ջենոայի դիմադրությունը🎥

16/12/2023 - 09:15

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի»։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Բյանկոներիների» կազմից 28-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Կիեզան, իսկ 48-րդ րոպեին տանտերերի պատասխան գոլը խփեց Ալբերտ Գյուդմունդսոնը։

Այս ոչ-ոքիից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ջենոան», 16 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023