«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Բլաուգրանան» 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնել է 60 միլիոն եվրոյով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Մանչեսթեր Սիթին» հետագայում կարող է ևս 15 միլիոն եվրո էլ բոնուս ստանալ։ «Ոսկե գնդակի» 2024թ. […]
Ավելին
Պատրիկ Վիեյրան նշանակվել է Սենեգալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Տերանգայի առյուծների» մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 50-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ստրասբուրգը», «Ջենովան», «Քրիստալ Փելասը», «Նիցան» և այլ ակումբներ։ Նա Սենեգալի հավաքականում փոխարինել է Պապ Թիավին։ Վիեյրան առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Միլանում», «Արսենալում», «Յուվենտուսում» և «Մանչեսթեր […]
Ավելին
Ռոդրին Բարսելոնա ժամանելուց հետո կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Լարված օրեր էին, բայց շատ երջանիկ եմ, որ ամեն ինչ հարթվեց։ Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։ Ինձ համար «Բարսելոնա» տեղափոխվելը երազանք էր։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հանդիպել թիմակիցներիս, որոնցից շատերին արդեն […]
Ավելին
«Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուադին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 100 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ 18-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի համակարգում է 2021թ. հուլիսից, որի հիմնական թիմում 96 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։ Բուադին 2026թ. մայիսից […]
Ավելին
«Բարսելոնան» ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբերն ամբողջական համաձայնության են հասել տրանսֆերի հարցում։ 30-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տվյալներով` կատալոնական գրանդը «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկրի տեղափոխության համար «Քաղաքաբնակներին», բոնուսները ներառյալ, կվճարի ընդհանուր 76,5 միլիոն եվրո։ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես […]
Ավելին
«Արսենալը» պատմության մեջ 18-րդ անգամ դարձավ Անգլիայի Սուպերգավաթակիր։ Անգլիայի չեմպիոնը տիտղոսային խաղում 3:0 հաշվով հաղթեց գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։ «Զինագործներից» հաշիվն արդեն 25-րդ վայրկյանին բացեց Ռիկարդո Կալաֆյորին։ Միկել Արտետայի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Կայ Հավերցն ու Մարտին Էդեգորը։ Լոնդոնյան գրանդից երկու ասիստ գրանցեց թիմի նորեկ Խրիստոս Ցոլիսը։ Հույն վինգերը վերջերս է 40 միլիոն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Մարսելի» դարպասապահ Խերոնիմո Ռուլիին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 2 միլիոն եվրո։ Փորձառու դարպասապահը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգսստոսից։ Նա 73 խաղից 14-ում դարպասն անառիկ է պահել։ Ռուլին 2015թ. […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է քայլեր ձեռնարկել` «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բլաուգրանան» տրանսֆերային նոր առաջարկ է արել «Քաղաքաբնակներին» ու այժմ 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո, որին կավելանան նաև տարբեր բոնուսներ։ Մանկունիական գրանդն իր ֆուտբոլիստին կվաճառի, եթե վճարվի 80 միլիոն եվրո, բայց բոնուսների չափը կարող […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կողմնորոշվել է ապագայի հարցում և ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։ Իսպանացի ֆուտբոլիստը հոգնել էր Մադրիդի «Ռեալից» առաջարկի սպասելուց, իսկ «Բլաուգրանան» վստահեցրել է, որ պատրաստ է նրա տեղափոխության հարցում բանակցել անգլիական գրանդի հետ։ Կատալոնական գրանդն ու 30-ամյա ֆուտբոլիստը նաև անձնական պայմանագիր են համաձայնեցրել։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսը գրում է, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոն Սթոունզն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ինտեր», հայտնում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ 32-ամյա ֆուտբոլիստը մանկունիական գրանդում հանդես էր գալիս 2016թ. օգոստոսից, 295 խաղում խփել է 19 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Սթոունզը 2014թ. մայիսից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026