Պաշտոնական. Լեգենդար ֆուտբոլիստը գլխավորեց Սենեգալի հավաքականը 📸
Պատրիկ Վիեյրան նշանակվել է Սենեգալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Տերանգայի առյուծների» մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
50-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ստրասբուրգը», «Ջենովան», «Քրիստալ Փելասը», «Նիցան» և այլ ակումբներ։ Նա Սենեգալի հավաքականում փոխարինել է Պապ Թիավին։
Վիեյրան առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Միլանում», «Արսենալում», «Յուվենտուսում» և «Մանչեսթեր Սիթիում» ունեցած մրցելույթների շնորհիվ։
Լեգենդար ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml