Պաշտոնական. «Տոտենհեմը» 87,7 միլիոնով գնեց «Ման. Սիթիի» ֆուտբոլիստի տրանսֆերը 🎥
«Տոտենհեմը» ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավինյոյին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Խթանները» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 87,7 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Սիթին» իրականացրել է ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքը` գերազանցելով Խուլիան Ալվարեսի ռեկորդը։
Ալվարեսը 2024թ. ամռանը «Քաղաքաբնակների» կազմից Մադրիդի «Ատլետիկո» էր տեղափոխվել 75 միլիոն եվրոյով։
«Տոտենհեմն» այս ամռանը ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել է արդեն 354,7 միլիոն եվրո։
Լոնդոնյան գրանդը գնել է նաև Սանդրո Տոնալիի («Նյուքասլից»` 108 միլիոնով), Մատեուշ Ֆեռնանդեշի («Վեսթ Հեմից»` 99 միլիոնով) և Յան Պոլ վան Հեկեի («Բրայթոնից»` 60 միլիոնով) տրանսֆերները։
Սավինյոն «Սիթիում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 84 խաղում խփել է 7 գոլ, կատարել 16 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml