Իսպանիայի գավաթի շրջանակում մեկնարկեցին 1/4 եզրափակիչները, որի առաջին դիմակայության շրջանակում «Ռայո Վալեկանոն» Մադրիդի «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպումը հիմնականում անցավ «Ռայոյի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր էլ հաղթեցին 1:0 հաշվով։ Վճռորոշ դարձավ 44-րդ րոպեին Օսկար Տրեխոյի խփած գոլը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, Անդոնի Իռաոլայի սաները, հաղթելով «Մալյորկային», դուրս եկան Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ։ […]
Ավելին
Հունվարի 21-ին` ուշ երեկոյան, ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի, ինչի արդյունքում «Վալենսիան», «Կադիսը», «Ռեալ Սոսիեդադը», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկ Բիլբաոն», «Բետիսը», «Ռայո Վալեկանոն» և «Մալյորկան» նվաճեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Արդեն կայացել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Մադրիդ» «Ռեալ Սոսիեդադ» – «Բետիս» «Վալենսիա» – […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում «Լևանտեն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ Վալենսիական ակումբին հաղթանակ պարգևեցին Ռոբերտո Սոլդադոյի և Խոսե Լուիս Մորալեսի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո Ալեսիո Լիսկիի թիմը վաստակեց 11 միավոր և շարունակում է եզրափակել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հատկանշական է, որ մինչ այս խաղը «Լևանտեն» Լա լիգայի շրջանակում չէր հաղթել 27 […]
Ավելին
Հունվարի 4-6-ը կայացան Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները, ինչի արդյունքում 16 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Ինչպես հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը, արդեն կայացել է գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Ատլետիկո Բալեարես» – «Վալենսիա» «Ժիրոնա» – «Ռայո Վալեկանո» «Սպորտինգ Խիխոն» – «Կադիս» «Էլչե» – «Ռեալ Մադրիդ» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. ««Ոսկե» երեք միավորներ էին։ Սա թիմի, խաղացողների խմբի, ընտանիքի հաղթանակն է։ Ես ասում էի, որ պետք է հետաձգել հանդիպումը, քանի որ տեսնում էի, թե ինչ դժվարություններ մենք ունենք, սակայն ես հպարտանում եմ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «Բարսելոնան» տիրեց նախաձեռնությանը և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն մի քանի անգամ հյուրերի ֆուտբոլիստները վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Այդուհանդերձ, Խավիի սաները նախքան ընդմիջման գնալը կարողացան բացել խաղի հաշիվը. 44-րդ րոպեին աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը։ Կողմերն ընդմիջման գնացին «բլաուգրանասի» նվազագույն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է կատալոնական ակումբում ծառացած կադրային լուրջ խնդիրների մասին, որոնք կապված են կորոնավիրուսի համաճարակի և վնասվածքների հետ. «Մենք հույս կդնենք մեր երկրորդ թիմի ֆուտբոլիստների վրա և դաշտ դուրս կգանք հաղթելու համար։ Այդուհանդերձ, մեր կազմից 18 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով բացակայում են։ Ինձ […]
Ավելին
«Բարսելոնայի» կազմում շարունակվում է «կորոնավիրուսային դժոխքը»։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ևս երեք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով. խոսքը Սերժինիո Դեստի, Ֆիլիպե Կոուտինիոյի և Աբդե Էզալզուլիի մասին է։ Երեք ֆուտբոլիստներն էլ իրենց լավ են զգում և ինքնամեկուսացել են։ Այսպիսով, «բլաուգրանասի» կազմից կորոնավիրուսով վարակվել է արդեն 11 ֆուտբոլիստ։ Ավելի վաղ Covid-19-ի դրական թեստ էին հանձնել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, ակումբի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` Covid-19-ի դրական թեստ են հանձնել պաշտպաններ Կլեման Լանգլեն և Դանի Ալվեսը, ով «Բարսելոնա» վերադարձից հետո դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել կատալոնական ակումբի կազմում։ Հաղորդվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ լավ են զգում և մեկուսացել են իրենց բնակարաններում։ Հավելենք, որ «բլագուգրանասը» […]
Ավելին
1 3 4 5 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023