Լևանդովսկին շարունակում է առաջնորդել Բարսելոնային. «բլաուգրանան» հաղթեց Մալյորկային🎥

Լևանդովսկին շարունակում է առաջնորդել Բարսելոնային. «բլաուգրանան» հաղթեց Մալյորկային🎥

02/10/2022 - 00:52

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 20-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին` հաղթանակ պարգևելով «բլաուգրանային»։

Նշենք, որ լեհ հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 9 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 19 միավոր` դառնալով Լա լիգայի առաջատար։

«Մալյորկան», 8 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023