Ատլետիկոյի ազատ անկումը շարունակվում է. «հնդկացիները» պարտվեցին նաև Մալյորկային 🎥

Ատլետիկոյի ազատ անկումը շարունակվում է. «հնդկացիները» պարտվեցին նաև Մալյորկային 🎥

10/11/2022 - 13:08

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «Մալյորկային» հաղթանակ պարգևեց 16-րդ րոպեին Վեդադ Մուրիքիի խփած գոլը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «կղզիաբնակների» դարպասապահ Պերդրագ Ռայկովիչը, ով կատարեց 5 սեյվ։

Այսպիսով, «Մալյորկան» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 19 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Ատլետիկոն», 24 միավորով, 6-րդն է։

Հավելենք, որ Դիեգո Սիմեոնեի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում հաղթանակի բերկրանքը չի ճաշակում արդեն 6-րդ հանդիպումն անընդմեջ` այդ ընթացքում կրելով 3 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023