Բարսելոնայի հայտացուցակը Մալյորկայի դեմ հանդիպման համար

Բարսելոնայի հայտացուցակը Մալյորկայի դեմ հանդիպման համար

01/10/2022 - 17:04

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Մալյորկայի» դեմ։

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը.

Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Արնաու Տենաս, Ինիակի Պենիա

Պաշտպաններ – Ժերար Պիկե, Անդրեաս Քրիստենսեն, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Էրիկ Գարսիա, Ալեքս Բալդե

Կիսապաշտպաններ – Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս, Ուսման Դեմբելե, Պեդրի, Ֆրանկ Կեսիե, Ռաֆինիա, Մարկ Կասադո, Գավի, Պաբլո Տորե

Հարձակվողներ – Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆաթի, Ֆերրան Տորես

Նշենք, որ տարբեր վնասվածքների պատճառով «բլաուգրանայի» կազմից այս հանդիպումը բաց կթողնեն Ռոնալդ Արաուխոն, Ժյուլ Կունդեն, Ֆրենկի դե Յոնգը, Հեկտոր Բելերինն ու Մեմֆիս Դեպայը։

Հավելենք, որ «Մալյորկա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023