Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։ «Գայլերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով ու դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Ֆեյենորդի» դեմ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն. «Սա մեր ընտանիքի հաղթանակն է։ Ոչ միայն այն մարդկանցը, ովքեր խաղադաշտում ու պահեստայինների նստարանին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հռոմեական ակումբը բավական արագ բացեց հանդիպման հաշիվը. 11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Թեմի Աբրահամը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ «գայլերը» շատ ավելի լավ տեսք ունեին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Լեսթերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Լեսթերի» դեմ կայացած առաջին խաղում (1:1) վնասվածք է ստացել։ Football Italia-ն, հղում կատարելով Calciomercato-ին, հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել նվազագույնը 15-20 օր։ 33-ամյա կիսապաշտպանը վատագույն դեպքում «Ռոմային» կկարողանա օգնել միայն Ա սերիայի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Գայլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 57-րդ րոպեին։ Հայազգի ֆուտբոլիստի փոխարինման պահին հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հայտնեց, որ վերջինս փոխարինվել է վնասվածքի պատճառով։ Այդուհանդերձ, դեռևս հայտնի չէ 33-ամյա կիսապաշտպանի վնասվածքի լրջությունը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպման մեկնարկում ակտիվ գորժողություններով աչքի ընկան «Լեսթերի» ֆուտբոլիստները, սակայն հյուրերն առաջին իսկ լուրջ գրոհի ժամանակ 10-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին։ Առաջին խաղակեսի մնացած ժականակահատվածն անցավ «աղվեսների» առավելությամբ, ովքեր գնդակին ավելի շատ էին տիրում և ավելի շատ հարվածում, սակայն նրանց պակասում էր […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում կմրցի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անցնող շաբաթվա ընթացքում կայացան եվրագավաթային բոլոր երեք մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչների պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում էլ հայտնի դարձան կիսաեզրափակիչների զույգերը։ Հանդիպումների ավարտից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցումներ տեղադրվեցին` պարզելու հետևորդների կարծիքը` կապված եվրագավաթային մրցաշարերի հավանական եզրափակիչների հետ։ Այսպես, հարցմանը մասնակցածների 44%-ը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ […]
Ավելին
Ապրիլի 15-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչ դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. ՊՍՎ 1:2 «Լեսթեր» (ընդ. հաշիվը` 1:2) ՊԱՕԿ 0:1 «Մարսել» (1:3) «Սլավիա Պրահա» 1:3 «Ֆեյենորդ» (4:6) «Ռոմա» 4:0 «Բուդե Գլիմտ» (5:2) Այսպիսով, «Ռոման», «Լեսթերը», «Ֆեյենորդն» ու «Մարսելը» նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր` ձևավորելով հետևյալ զույգերը. «Լեսթեր» – «Ռոմա» «Ֆեյենորդ» – «Մարսել» […]
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Բուդե Գլիմտ» 2:1 «Ռոմա» «Մարսել» 2:1 ՊԱՕԿ «Ֆեյենորդ» 3:3 «Սլավիա Պրահա» «Լեսթեր» 0:0 ՊՍՎ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 3 4 5 6 7 21

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023