Լիվերպուլը փայլում է` ջախջախելով Լեսթերին🎥

Լիվերպուլը փայլում է` ջախջախելով Լեսթերին🎥

16/05/2023 - 00:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` «աղվեսներին» ջախջախելով 3:0 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կյորտիս Ջոնսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Նշենք, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 65 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

«Լեսթերը», 30 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023